Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո ունի 5,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարից` միջազգային վարպետ Վլադիսլավ Արտեմևից (Ռուսաստան):
Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5, Զավեն Անդրիասյանը և Հրայր Սիմոնյանը` 4,5-ական միավոր:
Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր, հաղորդում է armchess.am-ը:






