AM
6 Դեկտեմբեր 2012 - 14:33 AMT

Հաստատվել է Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ հանդիպումների խաղացանկը

Հաստատվել է 2012-2013 թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ հանդիպումների խաղացանկը:

2013 թվականի մարտի 2-ին հանրապետական մարզադաշտում «Փյունիկն» ընդունելու է «Իմպուլսին»: Նույն օրը «Նաիրիում» կայանալու է «Ալաշկերտ»- «Գանձասար» հանդիպումը:

Մեկ օր անց հանրապետականում «Ուլիսը» հյուրընկալելու է «Միկային», իսկ «Շիրակը» Գյումրիի քաղաքային ստադիոնում` «Արարատին»:

Պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 12-ին և 13-ին: