AM
2 June 2005 - 05:45 AMT

ՏՈՐՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ «ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊԻ ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հայ երգչուհի Սահակյան Ամալիան կներկայացնի լեհ ունկնդրին հայ երգարվեստը, հաղորդում է «Gazeta Wyborcza»: «Երաժշտական ուղեւորություն դեպի արեւային Հայաստան» համերգային ծրագրի ընթացքում Սահակյանը կկատարի ինչպես հայկական ժողովրդական երգեր, այնպես էլ հայ դասականների ստեղծագործություններ: Համերգը տեղի կունենա հունիսի 3-ին Լվովում «Մուսաների տան» բեմում: