AM
2 June 2005 - 05:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԶԱՐ ԲՆԱԿՉԻՆ «ԳԱԼԻՍ Է» 0,3 ՄԵՔԵՆԱ

Washington ProFile գործակալության տվյալներով աշխարհի «ամենամեքենայացված» երկիրը Լիբանանն է, հաղորդում է Deutshewelle. Հազար բնակչին այնտեղ գալիս է 732 ավտոմեքենա: Երկրորդ տեղում է` Նոր Զելանդիան 578 մեքենայով, Բրունեյը եւ Լյուքսեմբուրգը` 576-ական եւ Իսլանդիան` 561 մեքենա: Գերմանիան 7-րդ տեղում է` 516: ԱՄՆ 12-րդ տեղում` 481: Հետխորհրդային երկրներից ամենաբարձր` 28-րդ տեղը գրավել է Էստոնիան-339 ավտոմեքենա հազար բնակչին: Ռուսաստանը 51-րդ տեղում է` 143 ավտոմեքենա: Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը վերջից, Կենտրոնական Աֆրիկյան հանրապետության եւ Մոզամբիկի հետ միասին` 0,3 մեքենա հազար բնակչին: Ճիշտ է, այս զեկույցի հեղինակները օգտագործել են 2001 թվականի վիճակագրական տվյալները: