Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեցին բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը:
Մինչև 91 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Նարեկ Մելքոնյանը, որի մրցակիցն էր անգլիացի Հյուգ Ֆարին:
Առաջին ռաունդում ընթացավ գրեթե հավասար մարտ, հայ բռնցքամարտիկը փորձում էր անել ամեն ինչ, որպեսզի միավորներ վաստակի: Սակայն, նա պարտվեց նվազագույն՝ 1:2 հաշվով:
Երկրորդ ռաունդում անգլիացի բռնցքամարտիկն ավելացրեց և կարողացավ նոկդաունի ենթարկել Մելքոնյանին՝ հաղթելով 7:3 հաշվով:
Վերջինում հայ բռնցքամարտիկը փորձեց հարձակողական տակտիկա ընդուել, սակայն չկարողացավ միավորները կրճատել: Արդյունքում նա պարտվեց 5:13 հաշվով և տիրացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի:
Մինչև 81 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականից եզրափակիչ մտավՆիկոլայ Հարությունովը, որը հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Իդրիս Շախմանովին:
Եզրափակիչ մենամարտերը կկայանան դեկտեմբերի 7-ին:






