Վրաստանն ու Հայաստանը սկսում են նոր բարձրավոլտ ԷՀԳ շինարարությունը: «Մենք համաձայն ենք, եւ այժմ բանվորական խմբերը սկսում են նախագծի իրականացումը»,-ասել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողներին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպումից հետո: «Գիծը կկառուցվի մինչեւ տարեվերջ, եւ Վրաստանը կանոնավոր կերպով կստանա Հայաստանից լրացուցիչ էլեկտրաէներգիա»,-հաղորդել է Հայաստանի վարչապետը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: