AM
7 Դեկտեմբեր 2012 - 06:48 AMT

EURO-2020-ը կանցկացվի Եվրոպայի մի քանի երկրներում

EURO-2020-ը Եվրոպայի մի քանի խոշոր քաղաքներում անցկացնելու վերաբերյալ որոշումը մի շարք երկրների հնարավորություն կընձեռի մասնակցություն ունենալ ֆուտբոլային տոնի կազմակերպմանը: Նման հնարավորություն, այլ հանգամանքներում, նրանք, հնարավոր է, չունենային:

Նման առաջարկությամբ է հանդես եկել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 2012-ի հունիսին: Հետագայում ՈւԵՖԱ-ն մի քանի ամիս շարունակ քննարկել է այս առաջարկությունը ազգային ասոցիացիաների հետ և բացառապես դրական արձագանքներ է ստացել, ինչը հանգեցրել է նորարարական մոտեցման, որն ընդունվել է Լոզանում Գործադիր կոմիտեի նիստի ընթացքում:

2014-ի գարնանը` EURO-ի հայտերի ներկայացման գործընթացի ավարտից հետո, կորոշվեն առաջնությունն ընդունող քաղաքները: