Այսօր` դեկտեմբերի 7-ին, Երևանում կկայանան բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտերը:
Հայաստանի հավաքականից եզրափակիչ է դուրս եկել Նիկոլայ Հարությունովը (81կգ): Նրա մրցակիցն է լինելու Շոտլանդիայի ներկայացուցիչ Սքոթթ Էնթոնի Ֆորրեսթը:
Նախքան եզրափակիչ հասնելը, Հարությունովը երեք հաղթանակ է տարել: Եզրափակչի մենամարտերը մեկնարկում են երևանյան ժամանակով 14:00-ին: Հանդիսատեսի մուտքն ազատ է:
Հայաստանի համար բրոնզե մեդալ է նվաճել Նարեկ Մելքոնյանը (+91կգ):






