Մինչև 20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնության 85 կգ քաշային կարգում Սեդրակ Խաչատրյանը զբաղեցրել է 8-րդ տեղը: Երկամարտի արդյունքում նա գլխավերևում պահել է 325 կգ:
Իսկ Միքայել Միքայելյանը (94 կգ) ելույթն ավարտել է 10-րդ տեղում: Նա բարձրացրել է 340 կգ` հաղթողին զիջելով 36 կգ:
Առաջնությունում, որն ընթանում է իսրայելական Էյլաթ քաղաքում, հայ մարզիկներից մինչև 20 տարեկանների պայքարին մասնակցելու են Համլետ Պողոսյանը (105կգ) և Գոռ Մինասյանը (+105կգ):
Մինչև 23 տարեկանների առաջնությունում հանդես են գալու Տիգրան Կարապետյանը (85), Հայկ Հակոբյանը (+105կգ), Կարապետ Բարսեղյանը (+105կգ) և Նաիրա Հարությունյանը (+75 կգ):






