Բուենոս Այրեսում ընթացող Copa Peugeot Argentina de Tenis մրցաշարի առաջին օրվա խաղերը չեն կայացաել վատ եղանակային պայմանների պատճառով:
Խուան Մոնակո-Ֆերնանդո Վերդասկո, Դավիթ Նալբանդյան-Ալեքսանդր Դոլգոպոլով հանդիպումները տեղափոխվել են դեկտեմբերի 7-ին:
«Այսօր ինձ այդպես էլ չհաջողվեց կորտ դուրս գալ` անձրևի պատճառով: Պատրաստվելու եմ վաղվա հանդիպմանը»,- Facebook-ի իր էջում գրել է Մոնակոն:






