AM
7 Դեկտեմբեր 2012 - 09:50 AMT

ԱԻԲԱ. Հայաստանն ապագայում կարող է կրկին ընդունել աշխարհի առաջնություններ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան միայն երկու ամիս ժամանակ էր ունեցել, որպեսզի կազմակերպեր աշխարհի երիտասարդական առաջնությունը, քանի որ Թալիանդը հրաժարվել էր:

Ըստ ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կու Վուի, այդ կարճ ժամանակահատվածում Հայաստանը կարողացել է շատ լավ կազմակերպել այդ միջոցառումը, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանին ընդունել նաև այլ առաջնություններ:

«Իսկապես, սա բարձր մակարդակով է կազմակերպել ձեր երկիրը: Ուզում եմ ասել, որ Հայաստանն ապագայում կարող է կրկին ընդունել աշխարհի առաջնություններ տարբեր տարիքային խմբերում»,- նշեց ԱԻԲԱ-ի նախագահը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանն էլ նշեց, որ Հայաստանը շատ է ցանկանում կազմակերպել Օլիմպիական վարկանշային մրցաշարերից մեկը, ինչին ի պատասխան Վուն ասաց. «Ես այդ հարցը կքննարկեմ ԱԻԲԱ-ում: Բայց կրկնեմ, որ դուք ունակ եք անցկացնելու նման կարգի մրցաշար»: