AM
7 December 2012 - 10:48 AMT

Ղարաբաղյան հիմնահարցում արդյունքների հասնելը ճանապարհ կբացի նաև Թուրքիայի առջև, վստահ է Դավութօղլուն

Թուրքիան տեսանելի արդյունքներ է սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններից, ուրբաթ օրն ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Sabah թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ ինչ-որ արդյունքների հասնելը բարդ կլինի:

«Մենք Ստամբուլում քննարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս հարցի շուրջ արդյունքների հասնելը ճանապարհ կբացի Թուրքիայի առջև»,- ասել է Դավութօլղուն: