AM
2 June 2005 - 09:40 AMT

ԱՄՆ-Ն ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄՆ սենատոր Չարլզ Հեյգելի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրերով կատարած ուղեւորության նպատակն է երախտագիտություն հայտնել այդ երկրներին ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքը ԱՄՆ սենատոր Չարլզ Հեյգելը: Նրա խոսքերով, մինչ Հայաստան գալը, նա եղել է Թուրքիայում եւ Ադրբեջանում, իսկ այժմ կուղեւորվի Վրաստան եւ Ուկրաինա, որից հետո կվերադառնա Վաշինգտոն: Ինչպես նշել է Հեյգելը, ԱՄՆ կարեւերում է համագործակցությունը Հայաստանի հետ: Այդպես, նրա խոսքերով, Հայաստանն ու ԱՄՆ ընդհանուր շահեր ունեն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, մասնավորապես, Իրաքում եւ Կոսովոյում խաղաղապահ գործունեության ոլորտում, եւ ԱՄՆ երախտապարտ է Հայաստանին խաղաղապահ գործունեության համար: Նա նաեւ երխատագիտություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, քանի որ այն թույլ է տալիս զարգացնել գործակցությունը երկու երկրների միջեւ: Ինչպես նշել է սենատորը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ նա նվիրել է Հայաստանի ղեկավարին թեւքաճարմանդներ ԱՄՆ սենատի կնիքի պատկերով: