AM
7 Դեկտեմբեր 2012 - 12:45 AMT

Նիկոլ Հարությունովը դարձավ երևանյան աշխարհի առաջնության հաղթող

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության 81 կգ քաշայինների եզրափակչում Նիկոլ Հարությունովը հանդիպեց շոտլանդացի Էնթոնի Սքոթ Ֆորեստին:

Առաջին ռաունդից իսկ Հարությունովը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը և առաջ անցավ 2:1 հաշվով: Երկրորդում էլ հայ բռնցքամարտիկը ուներ առավելություն, նրա հարվածներն ավելի դիպուկ էին՝ 7:5:

Հարությունովը կարողացավ հանդիպման բարձր տեմպը պահել նաև վերջին՝ 3-րդ ռաունդում: Նա բազմաթիվ երկրպագուների աջակցությամբ առավելության հասավ 13:9 հաշվով և դարձավ աշխարհի առաջնության հաղթող:

Հայ մարզիկներից բրոնզե մեդալ է նվաճել Նարեկ Մելքոնյանը (91 կգ):