AM
7 Դեկտեմբեր 2012 - 13:16 AMT

Նիկոլ Հարությունով. Շնորհակալ եմ իմ թիմից, որն օգնեց հասնել նպատակիս

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Նիկոլ Հարությունովն ասաց, որ ինքն անչափ շնորհակալ է իր թիմից, որի օգնության շնորհիվ կարողացել է հասնել նման հաջողության:

«Շատ դժվար մենամարտ ստացվեց, մրցակիցս իրոք շատ ուժեղ էր և հուժկու հարվածներ էր հասցնում: Շատ շնորհակալ եմ բոլոր մարզիկչներից, որ ինձ օգնեցին հասնել իմ նպատակին»,- ավելացրեց բռնցքամարտիկը:

81 կգ քաշային կարգի եզրափակչում նա 13:9 հաշվով առվելության է հասել շոտլանդացի Էնթոնի Սքոթ Ֆորեստի նկատմամբ: «Մենք վերադարձանք մեր հայրենիք ու միանգամից հաղթանակ նշեցինք: Սա իսկապես շատ ուրախալի փաստ է մեզ համար»,- հավելեց Հարությունովի անձնական մարզիչ Կիմ Դանիելյանը: