AM
7 Դեկտեմբեր 2012 - 13:19 AMT

Դերենիկ Ոսկանյան. Աշխարհի առաջնության երկու մեդալը վատ արդյունք չէ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքն ընդհանուր առմամբ գոհ է իր սաների ելույթից:

«Աշխարհի առաջնությունը դժվար մրցաշար է: Այստեղ էին ժամանել 68 երկրի մարզիկներ, ու մենք էլ կարողացանք երկու մեդալ նվաճել, որից մեկը ոսկե: Կարծում եմ, որ սա վատ արդյունք չէ»,- ասաց Ոսկանյանը:

Երևանում կայացած աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նիկոլայ Հարությունովը, իսկ Նարեկ Մելքոնյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

«Նիկոլայի եզրափակիչ մենամարտը շատ լարված ստացվեց: Նրա մրցակիցը շատ ուժեղ էր, ես հետևել էի նրա ելույթներին, և որոշել էինք Նիկոլի մարտավարությունը: Շատ ուրախ եմ, որ մեր տղան կարողացավ հաղթանակի հասնել: Առաջնությունը մեր երկրում էր անցնում, ու հաղթելու ցանկությունը շատ մեծ էր»,- ընդգծեց մարզիչը: Ըստ նրա, եզրափակչում Հարությունովին շատ են օգնել նաև երկրպագուները: