Դեկտեմբերի 10-12-ը Երանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Մոսկվայի կառավարության միջազգային և արտաքին-տնտեսական կապերի վարչության և Երևանում «Մոսկվայի տան» աջակցությամբ կանցկացվի երիտասարդական շախմատային մրցաշար:
17-23 տարեկան երիտասարդ շախմատիստները մրցելու են շվեյցարական համակարգով` 11 տուրերով` FIDE-ի արագ շախմատի կանոններով: Մրցաշարին մասնակցելու են Երևանի և ՀՀ մարզերի ԲՈւՀ-երի 50 երիտասարդ առաջատար շախմատիստներ:
Հաղթողները կպարգևատրվեն հուշանվերներով և պատվոգրերով, PanARMENIAN.NET-ին հաղորդել են «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունում:
Ծրագրի նպատակն է շախմատը տարածել Հայաստանում բնակվող երիտասարդության շրջանում:






