Մեծ երգահան Կոմիտասի բրոնզաձույլ կիսանդրին ստեղծելու համար Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ու Հայաստանի նկարիչների միության հայտարարած մրցույթում առաջին մրցանակի արժանացավ քանդակագործ Սամվել Ղազարյանը, հաղորդում է «Երկիր» թերթը: Նրա հեղինակած կիսանդրին կտեղադրվի Քվեբեկի հանրային զբոսայգում: Փետրվարի սկզբին հայտարարված այդ մրցույթին մասնակցել են 36 հայ քանդակագործներ Հայաստանից, Լիբանանից, Իտալիայից, Կանադայից եւ Վրաստանից: Նրանց աշխատանքները գնահատվել են Հայաստանում եւ Մոնրեալում: Մրցույթի կազմակերպմանը մեծապես աջակցել է Կանադայի հայ համայնքը. նրանց նախաձեռնությամբ եւ ջանքերի շնորհիվ է, որ Քվեբեկի իշխանությունները թույլատրել են Կոմիտասի կիսանդրին կանգնեցնել քաղաքի հանրային զբոսայգում:






