AM
8 Դեկտեմբեր 2012 - 07:47 AMT

Չելա. Նալբանդյանն ու Դել Պոտրոն Արգենտինայի հավաքականի ամենակարևոր խաղացողներն են, բայց ընկերներ չեն լինի

Արգենտինացի Խուան Իգնասիո Չելան, որը վերջերս հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, պատմել է Դևիսի գավաթի հավաքականում իր նախկին թիմակիցներ Դավիթ Նալբանդյանի ու Խուան Մարտին Դել Պոտրոյի հարաբերությունների մասին:

«Նրանք պետք է իրենց պրոֆեսիոնալների նման պահեն, վեճեր չսարքեն ու հարգանքով վերաբերվեն միմյանց: Նրանք պետք է առաջին հերթին մտածեն թիմի մասին, բոլոր ուժերը գործադրեն հանուն հաղթանակի Դևիսի գավաթում: Դավիթն ու Խուան Մարտինը ամենակարևոր խաղացողներն են Արգենտինայի հավաքականի համար, սակայն նրանք երբեք ընկերներ չեն լինի»,-մեջբերում է մարզիկի խոսքը tennis.com.-ը:

Նալբանդյանի ու Դել Պոտրոյի միջև վիճաբանություն տեղի ունեցավ 2008թ. Դևիսի գավաթի երզփակչի ժամանակ արգենտինական Մար դել Պլատա քաղաքում, որտեղ տերերը տանուլ տվեցին իսպանացիներին 1:3 հաշվով: Պարտությունից հետո Նալբանդյանը մեղադրեց իր թիմակցին, ասելով, որ Դել Պոտրոն ստորադասեց թիմի շահերին սեփական շահերին՝ մասնակցելով Շանհայում Masters Cup-ի մրցաշարին, երբ վտանգ կար կրկին անգամ վնասելու ոտքի եղունգը: