AM
8 Դեկտեմբեր 2012 - 06:48 AMT

Տիգրան Կարապետյանը ծանրամարտի Մ-23 տարեկանների ԵԱ նվաճել է արծաթե մեդալ

Մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 85 կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը նվաճել է արծաթե մեդալ:

Պոկում վարժությունում նա բարձրացրել է 153, հրումում` 189 կգ, և երկամարտի 342 կգ բավարար է եղել Եվրոպայի փոխչեմպիոն դառնալու համար:

Հաղթողի կոչումը 370 կգ արդյունքով նվաճել է Ալբերտ Սայախովը (Ռուսաստան): Իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Գեորգի Կեռնեն (Մոլդովա) 340 կգ: