«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Կրասնոդարի ակումբը պայմանավորվել է «Սպարտակի» հետ:
«Մոտ երկու ամիս առաջ սկսվեցին բանակցությունները: Բանակցություններն ընթանում էին աշխատանքային ռեժիմով, Ռուսաստանի իննակի չեմպիոնների ներկայացուցիչների հետ շփումներ ոչ մի դժվարություն չստեղծեցին: Միանգամից ասեմ, որ Մովսիսյանը շատ պահանջված է: Բազում ակումբներ են դիմել «Կրասնոդարին», սակայն ամենից ակտիվը «Սպարտակն» էր: Նրա մրցակիցների թվում էին նաև անգլիական պրեմիեր լիգայի «Էվերթոն» և «Սթոկ Սիթի» ակումբները»,-Հովհաննիսյանի խոսքն է մեջբերում gazeta.ru-ն:
Մովսիսյանի տրանսֆերի համար «Սպարտակը» վճարել է 8 մլն եվրո: Ամեն տարի ֆուտբոլիստը կստանա 2,4 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 5 տարով:






