Ծանրորդ Նաիրա Հարությունյանը (+75 կգ) Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 4 մասնակիցների պայքարում գրավել է 4-րդ տեղը: Նա երկամարտում բարձրացրել է 214 կգ: Պոկում վարժությունում Հարությունյանը 97 կգ երկրորդն էր:
Առաջնության հաղթող է դարձել ռուս Յուլիա Կաշաևան 262 կգ արդյունքով: 2-րդ տեղը 218 կգ զբաղեցրել է լեհուհի Մագդալենա Պասկոն, իսկ եռյակը եզրափակել է Քրիստինա Մագատը (Հունգարիա), որը բարձրացրել է 218 կգ:






