Չնայած առատ ձյանը` Տարասովկայում բազայի աշխատողները հասցրել են մաքրել դաշտը, և «Սպարտակի» մարզումը սկսվել է ճիշտ ժամանակին: Այն տևել է մեկ ժամից ավել, և ընդհանուր խմբում Վալերի Կարպինի գլխավորությամբ մարզվել են 21 ֆուտբոլիստներ:
«Սպարտակի» մարզմանը հետևել է թիմի նորեկ Յուրա Մովսիսյանը: Նա ծանոթացել է ապագա գործընկերների, բազայի ենթակառուցվածքի հետ, զրուցել մարզիչների հետ այն մասին, թե ինչպիսի աշխատանք պետք է կատարի ձմեռային արձակուրդի ընթացքում:






