AM
8 Դեկտեմբեր 2012 - 13:15 AMT

Լեհաստանը կպայքարի EURO-2020-ի անցկացման իրավունքի համար

Լեհաստանը կպայքարի 2020-ին Եվրոպայի ֆուտբոլի առաջնության անցկացման իրավունքի համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը:

«Մենք կձգտենք նրան, որպեսզի լեհական քաղաքներից մեկը դառնա այդ առաջնության կազմակերպիչներից մեկը»,- ասել է նա և կարծիք հայտնել, որ հաջողության ամենամեծ շանսերն ունի Վարշավան:

EURO-2020-ի խաղերն ընդունելու պատրաստակամություն են հայտնել այլ լեհական քաղաքներ, որոնք վերջերս անցկացրել են 2012-ի առաջնության խաղերը: Հյուրերին պատրաստ են կրկին դիմավորել Պոզնանը, Վրոցլավը և Գդանսկը: