Հունիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Վալերի Լոշինինն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեյին, տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել անդրկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, վրաց-հարավօսիական, վրաց-աբխազական եւ ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման գործընթացների մասին:
Կողմերը հաստատել են, որ կողմնակից են Անդրկովկասի պետությունների հետ համագործակցության հետագա զարգացմանը եւ խաղաղ քաղաքական կարգավորմանը: