AM
10 Դեկտեմբեր 2012 - 07:40 AMT

Սոչիի «Ռուսկիե գորկի» օլիմպիական օբյեկտն ընդունել է թեստային մրցումները

«Ռուսկիե գորկի» սպորտային օբյեկտը, որտեղ Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ տեղի կունենան տրամպլինից ցատկի և դահուկային երկամարտի մրցումները, ընդունել է թեստային մրցումներ Աշխարհի գավաթի շրջանակներում:

Ռուսաստանն առաջին անգամ է ընդունել տրամպլինից դահուկներով ցատկի Աշխարհի գավաթի փուլը, հաղորդում է ria.ru-ն:

Այդ օրերին տրամպլինը փորձարկել են ոչ միայն մարզիկները, այլ նաև պաշտոնյաները: Ինչպես նշել է տրամպլինից ցատկի և դահուկային երկամարտի հարցերով FIS հանձնաժողողովի նախագահ Վալտեր Հոֆերը, նա կասկած չունի, որ 2014-ի Օլիմպիադայի օբյեկտը ժամանակին կհանձնվի: