AM
10 Դեկտեմբեր 2012 - 08:04 AMT

Յոհան Կրուիֆ. Մեսսին կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատ «Ոսկե գնդակներ» ստացած խաղացողը

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը կիսել է իր սպասումները կատալոնյան ակումբի հարձակվող Լիոնել Մեսսի ձեռքբերումներից:

«Բետիսի» հետ խաղում 25-ամյա հարձակվողը ռեկորդ է սահմանել օրացուցային տարում գոլերի քանակով, որը պատկանել է Գերդ Մյուլլերին:

«Մեսսին կդառնա ֆուտբոլի ողջ պատմության մեջ ամենաշատ «Ոսկե գնդակներ» ստացած խաղացողը: Նա կշահի հինգ, վեց, յոթ պարգև: Նա անկրկնելի է: Մեսսին այլ լիգայի խաղացող է»,- ասել է նա: