AM
10 Դեկտեմբեր 2012 - 07:41 AMT

Ռոման Բերեզովսկի. Այնպիսի սեյվեր, ինչպես «Թերեքի» հետ խաղում, վաղուց չէի կատարել

«Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ում ջանքերով ևս իր թիմը հաղթանակ է տարել «Թերեքի» նկատմամբ, ընդգծել է, որ այդ խաղում բազմաթիվ դժվարությունների է հանդիպել:

«Երկար ժամանակ է, ինչ այսպիսի սեյվեր չէի արել: Կարծում եմ, որ լարվածության պատճառներից մեկն այն էր, որ սա խաղաշրջանի վերջին խաղն էր»,-ասել է նա:

Նա նկատել է, որ «Թերեքը» լավ է վերահսկում գնդակը և խոստովանել է, որ ամբողջ խաղի ընթացքում լարված էր, սակայն պաշտպանները հուսալի էին գործում, և գոլային պահերի խնդիրը ծայրահեղ հազվադեպ էր հասնում:

Դարպասապահը խոստովանել է, որ մի քանի օր կանցկացնի Մոսկվայում, իսկ հետո ընտանիքի հետ կմեկնի Բալի հանգստանալու: