AM
10 Դեկտեմբեր 2012 - 07:17 AMT

Այսօր ամբողջ աշխարհը նշում է ֆուտբոլի միջազգային օրը

Դեկտեմբերի 10-ին նշվում է ֆուտբոլի միջազգային օրը: Օրն ընտրվել է ՄԱԿ-ի որոշմամբ և նշվում է ամբողջ աշխարհում:

Ֆուտբոլի մասին առաջին հիշատակումները պատմաբանները գտել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի չինական աղբյուրներում:

Չինաստանում խաղը կոչվել է Ցու Չյու, ինչը նշանակում է «հրել ոտքով»: Ֆուտբոլ խաղալը չինացի զինվորներին թույլ էր տալիս լավ ֆիզիկական վիճակում գտնվել:

Ֆուտբոլի ծագման հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Ոմանք պնդում են, որ ֆուտբոլին նախորդել է սաքսոնացիների վայրի խաղը: Նրանք 8-րդ դարում ապրել են Անգլիայում: Պատերազմից հետո մարտադաշտում նրանք գլորում էին հակառակորդի կտրված գլուխները:

Ֆուտբոլի առաջին աշխարհի առաջնությունն անցկացվել է 1930թ հուլիսի 13-ին Ուրուգվայում: