AM
4 Հունիս 2005 - 03:39 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԼԻՏՎԱՅԻ ՍԵՅՄԻ ԽՈՍՆԱԿԸ

Այսօր Հարավային Կովկաս է ժամանելու Լիտվայի Սեյմի պատվիրակությունը` խորհրդարանի խոսնակ Արտուրաս Պաուլաուսկասի ղեկավարությամբ: Այսօր լիտվացի խորհրդարանականները կայցելեն Ադրբեջան, այնուհետեւ` Վրաստան: Հաջորդ շաբաթվա վերջին պատվիրակությունը կժամանի Հայաստան: «Մեր այցի նպատակն է Հարավային Կովկասի երկրներին փոխանցել Եվրամիությանը եւ ՆԱՏ0-ին ինտեգրվելու մեր փորձը, մանավանդ, որ Վրաստանը եւ Ադրբեջանն արդեն հստակորեն արտահայտել են այդ կառույցներին միանալու իրենց ցանկությունը», – հայտարարել է Արտուրաս Պաուլաուսկասը: Լիտվայի խորհրդարանի ներկայացուցիչները հարավկովկասյան երկրներում հանդիպելու են բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների, ուսանողների եւ ոչ կառավարական կազմակերպությունների անդամների հետ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: