AM
4 Հունիս 2005 - 04:15 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

«Մերձարեւելյան հետազոտությունների միություն» (կենտրոնը ԱՄՆ-ում) ակադեմիական կազմակերպությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ է ուղարկել, որում բողոք է արտահայտված Ստամբուլի Բոսֆորի համալսարանի կողմից կազմակերպված Հայկական հարցին նվիրված գիտաժողովն անորոշ ժամկետով հետաձգելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացրել է NTV թուրքական հեռուստաընկերությունը, միության 2600 անդամների կողմից ստորագրված նամակում խորը մտահոգություն է արտահայտված Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը Թուրքիայի կառավարության վերաբերմունքի հանդեպ: Նամակի հեղինակը կոչ է արել Թուրքիայի վարչապետին, Եվրախորհրդի անդամ երկրներին, որպեսզի նրանք նպաստեն Հայկական հարցին նվիրված գիտաժողովի շուտափույթ անցկացմանը: