Հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնց հետեւելու համար հրավիրված են դիտորդներ աշխարհի մի շարք երկրներից: ԼՂՀ-ում կայանալիք ընտրություններին դիտորդի կարգավիճակում մասնակցելու են ԱՄՆ Վուորչեսթեր քաղաքի պետական քոլեջի երկու պրոֆեսոր, տեղեկացնում է «Երկիր» թերթը:






