AM
10 Դեկտեմբեր 2012 - 12:56 AMT

ՖԻՖԱ-ն կհրապարակի ԱԱ-2018-ի եզրափակիչների մարզադաշտերի ցանկը դեկտեմբերի 14-ին

ՖԻՖԱ-ն կհրապարակի ԱԱ-2018-ի բացման խաղի, կիսաեզրափակիչների ու եզրափակիչների մարզադաշտերի ցանկը դեկտեմբերի 14-ին, գործկոմի նիստում:

Մարզադաշտերի հաստատման հարցն ընդգրկվել է Տոկիոյում կայանալիք գործկոմի նիստի օրակարգում: ՖԻՖԱ-ն նաև պետք է որոշում կայացնի 2017-ի Կոնֆեդերացիաների գավաթի արենաների վերաբերյալ, որը կնախորդի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Մարզադաշտերի հաստատման հարցն ընդգրկվել է Տոկիոյում կայանալիք գործկոմի նիստի օրակարգում, հայտնում է ՖԻՖԱ պաշտոնական կայքը: