Լոնդոնում ավարտվել է ավանդական Chess Classic մրցաշարը, որին մասնակցում էին 9 գրոսմայստերներ:
Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը 8 տուրերում հավաքել է 8 միավոր և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը: Նա հինգ անգամ ոչ ոքի է խաղացել, 2 անգամ պարտություն կրել և 1 անգամ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Chess Classic-ի հաղթող է դարձել համաշխարհային վարկանիշի առաջին համար Մանգուս Կարլսենը, ով ունի 18 միավոր:
Երկրորդ հորիզոնականում 16 միավորով Վլադիմիր Կրամնիկն է:






