Pluri Consultoria գործակալությունը հրապարակել է մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը:
Մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին (140 մլն եվրո):
Երկրորդը իսպանական «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (96,3 մլն եվրո) է: Առաջատարների եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» ներկայացուցիչ Անդրես Ինյեստան (68,4 մլն եվրո):
Ամենամյա հետազոտությունում կիրառվում է հատուկ ծրագիր, որը գնահատում է ֆուտբոլիստներին` 16 չափանիշների վրա հիմնվելով: Դրանց թվում են դաշտում ֆուտբոլիստի տեխնիկական գործողությունները, նվաճված տիտղոսների քանակը, հավաքականի համար խփած գոլերի քանակը, մասնակցությունը գովազդներին և այլն:
Հետազոտություն է անցկացվել` ամենաբարձր վճարվող մարզիչներին որոշելու համար: Ըստ այդմ, առաջին հորիզոնականում է «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն (15,3 մլն եվրո): Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






