AM
11 Դեկտեմբեր 2012 - 12:37 AMT

Ուկրաինայի հայերի միության գավաթի ըմբշամարտի մրցաշարն ընդգրկվել է FILA օրացույցում

Ուկրաինայի հայերի միության գավաթի ըմբշամարտի մրցաշարն ընդգրկվել է FILA օրացույցում: 2013-ին մրցաշարը տեղի կունենա Կիևում նոյեմբերի 22-23-ին:

Սեպտեմբերի 29-30-ին Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության գավաթի ըմբշամարտի առաջին մրցաշարը: Մրցաշարին մասնակցեցին թիմեր աշխարհի 12 երկրներից:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հայտարարեց, որ առաջին մրցաշարի հաջողությունը նոր նախաձեռնությունների առիթ է տալիս: «Ինձ համար հաճելի է դրական արձագանքներ լսել մեր մրցաշարի մասին, մենք փորձեցիքն իսկական մարզական տոն կազմակերպել, և դատելով մասնագետների գնահատականներից, դա մեզ հաջովեց»,-Շատվորյանի խոսքն է մեջբերում analitika.at.ua-ն: