AM
7 Հունիս 2005 - 08:06 AMT

«ԵՎՐՈՊԱՅԻ ՁԱՅՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ Է ՍԿՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ` ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԴԵՄ

Սլովակիայում գործող «Եվրոպայի ձայն» ոչ կառավարական կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել Եվրամիության մեջ Թուրքիայի մտնելու դեմ, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Ակցիայի ընթացքում Սլովակիայի քաղաքացիները կարող են իրենց վերաբերմունքը հայտնել Թուրքիայի հաշվին Եվրամիության ընդլայնման վերաբերյալ: Նմանօրինակ գործողություններ են կազմակերպվել նաեւ Գերմանիայում, Լեհաստանում, Հունգարիայում եւ Չեխիայում: