AM
12 Դեկտեմբեր 2012 - 06:11 AMT

Բռնցքամարտի ԱԱ կազմակերպման աջակիցները սպորտի նախարարությունից վկայագրեր և դիպլոմներ են ստացել

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհակալական վկայագրեր և դիպլոմներ է հանձնել նախարարության մի քանի աշխատակիցների, բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կազմակերպմանը աջակցելու համար: Աշխարհի առաջնությունն Երևանում անցկացվել է նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 8-ը:

Հատուկ շնորհակալագրի է արժանացել նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, կազմակերպչական աշխատանքներին մեծապես նպաստելու համար:

Դիպլոմների են արժանացել նաև Թաթուլ Հովհաննիսյանը, Գոհար Թադևոսյանը, Շանթ Եղիազարյանը, Լևոն Վարդանյանը, Սուրեն Պռազյանը, Էդգար Նավասարդյանը, Ռաշիդ Գալստյանը, Նելլի Հակոբյանը, Շուշանիկ Հարությունյանը, Անահիտ Կարապետյանը, Կարինե Կամսարականը, Մարինե Ներսիսյանը, Կարեն Էլոյանը, Արթուր Սեդրակյանը, Գոհար Հլղաթյանը, Արևիկ Կարապետյանը, Արմենուհի Փոստոյանը և Հերմինե Համբարձումյանը:

«Նաև նրանց աշխատանքի շնորհիվ է, որ մասնակից բոլոր երկրների պատվիրակությունները հայտնել են իրենց գոհունակությունը միջոցառումը բարձր մակարդակի կազմակերպելու և հյուրընկալ ընդունելության համար»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Դավիթ Թադևոսյանը ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի անունից շնորհակալություն է հայտնել Ռոստոմյանին, ինչպես նաև նախարարության բոլոր աշխատակիցներին աջակցության համար և ֆեդերացիայի անունից շնորհել է հատուկ անվանատախտակներ և գավաթներ: