AM
12 Դեկտեմբեր 2012 - 06:42 AMT

Այսօր մեկնարկել է Հայաստանի լավագույն մարզիկների քվեարկությունը

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել է 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների հավակնորդների ընդլայնված ցանկը: Լավագույն մարզիկներին որոշելու են Հայաստանի մարզական լրագրողները:

Լավագույն մարզիկներիի քվերակությունը սկսվել է դեկտեմբերի 12-ին, տասնյակը կորոշվի դեկտեմբերի 20-ին:

2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների կոչմանը հավակնում են հունահռոմեական ոճի ըմբիշներ Օլիմպիական խաղերի արծաթե և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը և ազատ ոճի ըմբիշ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը, շախմատի hամաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը:

Լավագույների կոչմանը հավակնում են նաև Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիրներ Սամվել Գրիգորյանը, Աղասի Աղասյանը, Վարդան Դավթյանը, Հայկ Հակոբյանը, Սմբատ Սարգսյանը, Վանիկ Ավետիսյանը:

Ցանկում հայտնվել են նաև ստենդային հրաձգության ներկայացուցիչ Եվրոպայի չեմպիոն Երջանիկ Ավետիսյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, աշխարհի և եվրոպայի բրոնզե մեդալակիր սամբիստ Մխիթար Մխիթարյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ Գայանե Խաչատրյանը, Սոսե Բալասանյանը, Տիգրան Կիրակոսյանը, Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Հարություն Մեհրաբյանը, Մավրիկ Նասիբյանը, Վահիկ Վարդանյանը:

Ֆուտբոլիստներից հայտավորվել են Ռոման Բերեզովսկին, Սարգիս Հովսեփյանը, Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելին և Արաս Օզբիլիսը:

Լավագույն թիմերի կոչմանը հավակնում են շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, «Միկա» շախմատի կանանց թիմը, ծանրամարտի Հայաստանի ուսանողական հավաքականը և հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: