AM
12 Դեկտեմբեր 2012 - 06:48 AMT

Արթուր Աբրահամը Նյուրնբերգում բաց մարզում է անցկացրել

WBO վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը ավարտել է իր մարզական հավաքը Բեռլինում և ժամանել Նյուրնբերգ, որտեղ էլ տեղի կունենան Ֆրանսիայի ներկայացուցիչ Մեհդի Բուադլայի դեմ մենամարտը:

Աբրահամը բաց մարզում է անցկացրել, որից հետո նրա մարզիչ Ուլլի Վեգներն ասել է, որ նա լիովին պատրաստ է այդ մենամարտին:

«Այս ամբողջ ընթացքում Արթուրը մեծ նվիրումով էր մարզվում: Հուսով եմ, որ մենամարտի ժամանակ նա ցույց կտա, թե ինչի է ընդունակ»,-ասել է Վագները:

Մարզիչը նաև հավելել է, որ Բուադլան լավ բռնցքամարտիկ է և օգտագործում է իր բոլոր հնարավորությունները, փոխանցում է fightnews.com-ը:

Աբրահամ-Բուադլա մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում: