ՌՖՊԼ-ում երկարատև ձմեռային դադար է, որի ընթացքում ակումբները փնտրելու են իրենց կազմերն ամրապնդելու հնարավորություն: Այս առումով, «Սպարտակն» արդեն որպես իր գլխավոր մարզիչ է նշանակել Վալերի Կարպինին և պայմանագիր ստորագրել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ:
Ինչպես փոխանցում է sovsport.ru-ն, պայմանագիրը կնքվել է 4,5 տարով: Մովսիսյանը «Սպարտակի» կազմում կսկսի մարզվել հունվարի 20-ից, երբ ակումբի արձակուրդը կավարտվի: «Սպարտակն» իր առաջին հավաքը կանցկացնի Աբու Դաբիում:
Ռուսաստանի առաջնության այս խաղաշրջանի 18 տուրերից հետո, ռմբարկուների մրցավազքում Մովսիսյանը երկրորդն է: Նա դարձել է 9 գոլերի հեղինակ. Մովսիսյանը վարկանիշի առաջատար Ալեքսանդր Կերժակովից ետ է մնում 1 գոլով:






