AM
12 Դեկտեմբեր 2012 - 07:14 AMT

«Ալանիան» որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք չբերել Դավիթ Մանոյանին

Վլադիկավկազի «Ալանիան» որոշում է կայացրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք չբերել երևանյան «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանին, ով ծանր վնասվածք է ստացել, հաղորդում է «Սպորտ-Էքսպրեսսը»:

Կիրակի օրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն արդեն վիրահատվել է Գերմանիայում, որից հետո վերականգնման շրջանը կկազմի 3-4 ամիս: Այսպիսով, Վալերի Գազզաևի թիմի առաջին հավաքին կմեկնի միայն «Փյունիկի» մեկ ներկայացուցիչ` պաշտպան Կամո Հովհաննիսյանը: