AM
12 Դեկտեմբեր 2012 - 08:37 AMT

«Կարճ ջրում» լողի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն երեք լողորդներ

2012-ի կարճ ջրում լողի աշխարհի առաջնությունը (25 մետր) տեղի կունենա դեկտեմբերի 12-16-ը Ստամբուլում:

Տեղի կունենան նախնական մրցալողեր և եզրափակիչներ 40 մրցաձևերում: Մրցաշարի առաջին օրը կխաղարկվեն պարգևների 5 հավաքածուներ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի լողի ֆեդերացիայից, աշխարհի առաջնությունում հանդես կգան Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից Անահիտ Բարսեղյանը (կրոլ և թիկնալող), ինչպես նաև Մոնիկա Վասիլյանը (կրոլ) և Վահան Մխիթարյանը (կրոլ):

2012-ի աշխարհի առաջնության մասնակիցների շարքում են Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ` ամերիկացիներ Ռայան Լոխտեն և Էլիսոն Շմիտը, ճապոնացիներ Կասուկե Խագինոն և Տակուրո Ֆուձին, ֆրանսիացիներ Ամորի Լևոն և Ֆլորան Մանադուն, ռուսներ Վլադիմիր Մորոզովը, Եվգենի Լագունովը: