Հայաստանի պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը 2012 թվականում իրենց աշխատանքը գնահատում է լավ:
«Այս տարի մենք Հայաստանում կազմակերպել ենք չորս պրոֆեսիոնալ մենամարտ, որին մասնակցել են տարբեր երկրների մարզիկներ: Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ մարզիկները, որոնք ներկայացնում են մեր երկիրը, կարողացել են նվաճել տարբեր չեմպիոնական տիտղոսներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ղուկասյանը:
Ըստ նրա, իր մեծ ցանկությունն ու նպատակն է եղել, որ Հայաստանում ապրող մարզիկը ևս դառնա աշխարհի չեմպիոն. «Անչափ ուրախ եմ, որ ընդամենր մի քանի օր առաջ Դավիթ Խաչատրյանը 70 կգ քաշային կարգում առաջին անգամ նվաճեց ProFC չեմպիոնական գոտին: Նա այդ օրը ջերմություն ուներ, բացի այդ էլ 9 կգ քաշ էր գցել, բայց կարողացավ երեք ռաունդենրի ընթացքում լավ մենամարտ անցկացնել ու հաղթանակի հասնել»:
Ղուկասյանն ավելացրեց, որ Հայաստանում կան երիտասարդ մարզիկներ, ովքեր հնարավորություն ունեն գրանցել Դավիթ Խաչատրյանի հաջողությունները, սակայն պետք է լինի նաև պետական ֆինանասավորում:
«Ցավոք, մենք պետական բյուջեից ֆինանսավորում չենք ստանում: Եթե ներդրումներ լինեն, ապա մենք կկարողանանք ավելի մեծ թվով մարզիկներ պատրաստել ու ներկայացնել աշխարհի առաջնություններին»,- հավելեց նա:






