AM
8 June 2005 - 05:18 AMT

ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՄԱԼԱԲՈՅԻՑ ԿԺԱՄԱՆԵՆ ՄՈՍԿՎԱ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտատրել է, թե Հասարակածային Գվինեայի իշախությոունների կողմից ազատ արձակված հայ օդաչուները Մոսկվա կժամանեն հունիսի 10-ին: «Իմ երկու ներկայացուցիչներ Անդրանիկ Միհրանյանը եւ Կարեն Գալուստյանը արդեն Մալաբոյում են: Հույս ունեմ, որ օդաչուները Մոսկվա կժամանեն հունիսի 10-ին, այնուհետեւ կմեկնեն Հայաստան», – նշել է Արա Աբրահամյանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նա ասել է նաեւ, որ «Հայաստանի ԱԳՆ-ն իրեն խնդրել է որպես ՅՈՒՆԵՍՕ-ի Բարի կամքի դեսպան աջակցել հայ օդաչուների ազատ արձակմանը»: Դրանից հետո, ըստ նրա, Հասարակածային Գվինեայի իշխանություններին ուղղված նամակ-կոչերով են դիմել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիչիրո Մացուուրան եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Երեք ամսվա քրտնաջան եւ հետեւողական աշխատանքը վերջապես պսակվեց հաջողությամբ», – նշել է Արա Աբրահամյանը` իր երախտագիտությունը հայտնելով Հասարակածային Գվինեայի իշխանություններին: «Որոշ պատմական հանգամանքների արդյունքում շատ հայեր այսօր բնակվում են Հայաստանից դուրս: Նրանցից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ միայնակ չէ` իր հետեւում պետություն եւ հայ համայնք է կանգնած», – եզրափակել է ՌՀՄ ղեկավարը: