AM
12 Դեկտեմբեր 2012 - 10:27 AMT

2012 թվականի Հայաստանի լավագույն սամբիստ է ճանաչվել Վաչիկ Վարդանյանը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստում որոշվել են 2012 թվականի մարզիկների և մարզիչների լավագույն տասնյակները:

Այն կազմվել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև աշխարհի գավաթի փուլերում ցույց տված արդյունքներով: Լավագույն մարզիկներ են ճանաչվել Վաչիկ Վարդանյանը, Աշոտ Դանիելյանը, Տիգրան Կիրակոսյանը, Գոռ Մայիլյանը, Մխիթար Մխիթարյանը, Մավրիկ Նասիբյանը, Վահան Վարդանյանը, Սոսե Բալասանյանը, Ռոզա Խաչատրյանը և Գայանե Խաչատրյանը: Լավագույն մարզիչները Ազատ Անդրյանը, Սամվել Ավդալյանը, Հայկ Ավետիսյանը, Արշալույս Բալյանը, Աղասի Գալստյանը, Էդիկ Գրիգորյանը, Մանվել Խոյեցյանը, Վովիկ Խոջայանը, Վարդան Խուգեյանը և Էրնեստ Միրզոյանն են: