Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս է եկել Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFHHS) կողմից անցկացվող քվեարկության եզրափակիչ: Հենրիխ Մխիթարյանը նախորդ ամիսների քվեարկությունների արդյունքում ճանաչվել է Եվրոպայի ամենահեղինակավոր ֆուտբոլիստ: Այժմ սկսվում է աշխարհի ամենաճանաչված ֆուտբոլիստի համար քվեարկությունը, որը կրկին կանցկացվի ըստ աշխարհամասերի:
Հարցումը կտևի մինչև հունվարի 3-ը, Մխիթարյանի մրցակիցներն են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռադամել Ֆալկաոն, Ֆրանչեսկո Տոտտին և այլն:






