Ռուսաստանյան Դաշնության ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանություն, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Իր շնորհավորանքի խոսքում ՀՀ նախագաhը վստահություն է հայտնել, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ դարեր շարունակ ձեւավորված ամուր կապերն ավելի կամրապնդվեն: