«Կուբանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը այցելել է իր նախկին ակումբի` Ամստերդամի «Այաքսի», բաց մարզումը:
«Մի փոքր անսովոր էր որպես հանդիսատես ներկա լինել այն ակումբում, որտեղ մինչ այդ 14 տարի ես անցկացրել: Կարող եմ ասել, որ «Այաքսը» դեռևս իմ ակումբն է: Անգամ Ռուսաստանում լինելով` հետևում եմ, թե ինչ է կատարվում իմ նախկին թիմում»,-Օզբիլիսի խոսքը փոխանցում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի խոսքով, Կրասնոդարում ինքը երկրպագուներ ունի, որոնք ժամանակ առ ժամանակ խնդրում են ամստերդամյան ակումբի մարզաշապիկ. «Հաճելի է տեսնել, թե Ռուսաստանում որքան հայտնի է «Այաքսը»:






