AM
13 Դեկտեմբեր 2012 - 06:42 AMT

Կալինինգրադի ԵԱ. Այսօր ռինգ դուրս կգան երկու հայ բռնցքամարտիկներ

Կալինինգրադում շարունակվում է մինչև 23 տարեկանների բռենցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Երկրորդ օրվա երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից հանդես է եկել Արթուր Քիրաջյանը (64 ք/կ), ով 16:8 հաշվով հաղթանակ է տարել Հունգարիայի ներկայացուցիչ Յոզեֆ Հերցեգի նկատմամբ:

Դեկտեմբերի 13-ին հայ բռնցքամարտիկներից հանդես կգա Արամ Ավագյանը(56 ք/կ), ով կհանդիպի Դմիտրի Ժուկովի (Բելառուսիա) հետ, իսկ Արմեն Սիմոնյանը (+91 ք/կ)` Գաբոր Օրբանի (Հունգարիա):

Առաջնության արդյունքում կընտրվեն 2013թ Կազանում կայանալիք Ունիվերսիադայի մասնակիցները, ինչպես նաև պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտիկների նախաօլիմպիական նախապատրաստման շրջանը: